Դանակով հարձակվել են Մալիի ժամանակավոր նախագահի վրա. AFP
Մալիի անցումային շրջանի նախագահ Ասիմի Գոիտան զինված հարձակման Է ենթարկվել: Հուլիսի 20-ին այդ մասին հայտնել Է AFP-ն:
Գործակալության տեղեկություներով՝ երկու անհայտ անձինք «փորձել են դանակով հարված հասցնել նրան» աղոթքից հետո, որը տեղի Է ունեցել երկրի մայրաքաղաք Բամակոյի Մեծ մզկիթում մուսուլմանական Իդ ալ Ադհա (Կուրբան բայրամ) մուսուլմանական տոնի առթիվ:
Նշվում Է, որ Գոիտան, «ըստ երեւույթին, չի տուժել», նրան տարահանել են պատահարի վայրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ