Ռազմավարական կայունության շուրջը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կոնսուլտացիաների օրը կհայտարարեն ավելի ուշ. Պեսկով
Ռազմավարական կայունության շուրջը ռուս-ամերիկյան կոնսոլտացիաների անցկացման ստույգ օրը կհայտարարվի ժամանակին, հուլիսի 20-ին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք ժամանակին կհայտենք: Փորձագիտական մակարդակով կոնսուլտացիաները համաձայնեցվում են, բնականաբար, արտաքին գործերի նախարարության եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի գծով: Ստույգ օրվա մասին կհայտնենք»,- ասել Է նա՝ պատասխանելով այն մասին ավելի վաղ հայտնված տեղեկավտությունը հավաստելու խնդրանքին, թե կոնսուլտացիաները պլանավորված են հուլիսի 28-ին:
Հուլիսի 19-ին ամերիկյան The Hill թերթը հաղորդել Է, թե Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կոնսուլտացիաները ռազմավարական կայունության հարցերի շուրջն, ինչպես սպասվում Է, կկայանան հուլիսի 28-ին: Պետդեպարտամենտում ՏԱՍՍ-ի խնդրանքին հավաստելու, որ բանակցությունները նշանակված են այդ օրը, առայժմ չեն պատասխանել:
Կարծիքներ