Մալիշկայում տուն ու գոմ է հրդեհվել

Մալիշկայում տուն ու գոմ է հրդեհվել

Սեպտեմբերի 10-ին, ժամը 18։43-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մալիշկա գյուղի 25-րդ փողոցի տներից մեկի և կից անասնագոմի տանիքներում։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է 21։08-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում