Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարը և Հայաստանի նորանշանակ դեսպանը քննարկել են հարցերի լայն շրջանակ

Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարը և Հայաստանի նորանշանակ դեսպանը քննարկել են հարցերի լայն շրջանակ

Կիևում՝ Ուկրաինայի Հայերի միության կենտրոնական գրասենյակում կայացել է կազմակերպության ղեկավարության և Ուկրաինայում Հայաստանի նոր դեսպանի հետ հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանին՝ հույս հայտնելով, որ Կիևի և Երևանի միջև համագործակցությունն ավելի կսերտանա:

«Հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը, ներկայացնելով Ուկրաինայի Հայերի միության գործունեությունը, պատմել է նաև Հայաստանում կազմակերպության նախաձեռնությունների մասին: Մասնավորապես, 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետ մասշտաբային օգնության, բարեգործական և սոցիալական ծրագրերի, ինչպես նաև առաջիկայում սքեյթ- այգու բացման մասին, որը Հայաստանի մայրաքաղաքին Ուկրաինայի Հայերի միության նվերն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման շրջանակում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք կապված են համայնքի գործունեության, Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդման գործում դրա դերակատարման հետ:

Վլադիմիր Կարապետյանը ներկայացրել է պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ծրագրերը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում