Կորեայում կստեղծեն սեփական կործանիչը
Հարավային Կորեայում ստեղծել են սեփական արտադրության նոր սերնդի KF-X կործանիչի նախաատիպը, հաղորդում է Yonhap գործակալությանը։
Կործանիչը կարող է զարգացնել մինչև 2200 կմ/ժամ արագություն և հաղթահարել մինչև 2900 կմ տարածություն: Օդանավի օգտակար բեռնվածությունը կազմում է 7700 կգ։ Այն կարող է տեղափոխել 10 «օդ-օդ» դասի հրթիռ:
Հարավային Կորեայում ակնկալում են երեք նախատիպերի կառուցումն ավարտել մինչև տարեվերջ, իսկ ևս երեքի հավաքումն ավարտել մինչև հաջորդ տարվա առաջին կեսը:
Առաջին թռիչքային փորձարկումները նախատեսված են 2022 թ.-ին, իսկ բոլոր մշակումները պետք է ավարտված լինեն մինչև 2026 թվականը:
Պաշտոնական անձանց փոխանցմամբ՝ առանձին կպատրաստվեն երկու լրացուցիչ նախատիպեր ցամաքային փորձարկումների համար՝ ստուգելու օդանավի ամրությունը։
Նախատեսվում է, որ KF-X-ի 40 միավոր կմատակարարվի Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերին մինչև 2028 թվականը, ևս 80 միավոր՝ մինչև 2032 թվականը:
Կարծիքներ