ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան, Արարատի մարզի Արարատ, Տավուշի մարզի Բերդ, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, Սառնակունք-Զանգեր հատվածում (տեղ-տեղ առկա է մերկասառույց), «Մեղրու սար» կոչվող հատվածում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն։
Կարծիքներ