Բացահայտվել են որսագողության դեպքեր
Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների համատեղ շրջագայության ժամանակ Շինարարների փողոցից, ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա տղամարդ:
Նրա մոտ հայտնաբերվել է 95 սիգ ձկնատեսակ, որը, ըստ բերման ենթարկվածի, ձեռք էր բերել Նորատուս գյուղի տարածքից. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Նախապատրաստվում են նյութեր:
*** Հունվարի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները և Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցները համատեղ շրջագայության ժամանակ Սողոմոն Տարոնցու փողոցից Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 34-ամյա տղամարդու, որը ձվադրման և արդյունահանումը արգելված ժամանակահատվածում զբաղվել է սիգ ձկնատեսակի վաճառքով: Նա ներկայացրել է 31 սիգ: Նախապատրաստվում են նյութեր:
*** Հունվարի 14-ին ոստիկանության Նոր Նորքի համայնքային ոստիկանները, Երևանի քաղաքապետարանի և բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, Վիլնյուսի փողոցից բերման են ենթարկել 50-ամյա կնոջ, որը ձվադրման և արդյունահանումը արգելված ժամանակահատվածում վաճառում էր սիգ տեսակի ձկնատեսակ: Նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ