Երուսաղեմի հայ պատրիարքն ընդունել է 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորների խմբին
 
            Սեպտեմբերի 7-ին Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ընդունել է Սուրբ Երկիր այցելած Արցախի 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորների երկրորդ խմբին:
Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Զինվորների հետ պատրիարքարան են այցելել նաև Ազգային Ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ու այլ պաշտոնյաներ:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ