Երևանում հուշաքար է բացվել՝ ի հիշատակ Այդին Մորիկյանի
1990 թվականի այս օրը Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց հիմնել Հայաստանի Հանրապետություն օրաթերթը, և գլխավոր խմբագիր նշանակվեց Այդին Մորիկյանը։ Այսօր էլ 32 տարի անց, նույն օրը բացվեց Այդին Մորիկյանի հուշաքարը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ու Մորիկյանից հետևյալ մեջբերումը հրապարակել.
«Ամեն մեկս իր աշխարհն ունի: Ոչ թե աշխարհի իր ընկալումը, այլ այն փոքրիկ աշխարհը նկատի ունեմ, որում ապրում է: 7-37-73 մարդուց չի անցնում այդ աշխարհը, մնացյալը անցորդներ են հիմնականը, ապրեցնողը այդ 7-37-73-ն են: Ու կայացած մարդկանց համար ցավոք, այդ 7-37-73-ը չի ավելանում` պակասում է»:
Կարծիքներ