ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայտնել են կրթության ոլորտին հասցված վնասի չափը
Կրթության ոլորտը պետք է արժանանա մեծ ուշադրության եւ ներդրումների կորոնավիրուսի համավարակից հետո վերականգնման դեպքում, սակայն դեռեւս նկատվում է ֆինանսավորումը կրճատելու միտում, կիրակի հայտարարել է ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով գործակալության (ՅՈՒՆԵՍԿՕ) ղեկավար Օդրե Ազուլեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր ես կոչ եմ անում երկրներին եւ գործընկերներին կրթությունը դարձնել առաջնահերթություն՝ ի շահ համընդհանուր բարօրության՝ որպես վերականգնման մաս,-կոչ է արել նա:-Մեզ պետք է բավարար ֆինանսավորմամբ ծրագիր դպրոցների անվտանգ բացման համար, որն ուղղված կլինի բնակչության առավել խոցելի շերտերին եւ որը թույլ կտա կրթությունը վերադարձրել ճիշտ ուղու վրա COVID-19 սերնդի համար»:
Հայտարարության մեջ ընդգծված է, որ կրթությունը բնավ առաջին տեղում չէ վերականգնման ցուցակում. կազմակերպության կանխատեսմամբ՝ այդ ոլորտը կստանա աշխարհում ընդհանուր օգնության ընդամենը 0,78 տոկոսը: Բացի այդ, համավարակի պատճառով կրթության ֆինանսական աջակցությունը կրճատվել է 12 տոկոսով:
«Դասարաններ անվտանգ վերադարձն ապահովելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել ամբողջ աշխարհում 100 միլիոն ուսուցիչներին եւ դասավանդողներին պատվաստման արշավներին առաջնահերթ ուշադրություն հատկացնել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ