Արշակ Կարապետյանը խիստ հանձնարարական է տվել էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը
Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն խորհրդակցություն է անցկացրել մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Արշակ Կարապետյանն ուշադրություն է հրավիրել հանգամանքի վրա, որ քաղաքացիների շրջանում առկա են լուրջ դժգոհություններ, մասնավորապես՝ կապված պաշտպանության նախարարությանն առնչվող իրավական և սոցիալական բնույթի փաստաթղթերի տրամադրման գործընթացի հետ։ Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել վերակազմակերպել աշխատանքները, էապես բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը և ողջամիտ ժամկետներում լուծել բարձրացվող խնդիրները։
Կարծիքներ