«Խաղաղության մարտիկ» մրցույթում հայտնի է դարձել լավագույն դիպուկահարը. ՀՀ-ն երրորդ տեղում է

«Խաղաղության մարտիկ» մրցույթում հայտնի է դարձել լավագույն դիպուկահարը. ՀՀ-ն երրորդ տեղում է

ՀՀ պաշտպանության նախարարության Իջևան քաղաքի ռազմամարզական համալիրում և լեռնային զորավարժարանում կայացած «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում «Դիպուկահար» կրակային պատրաստության ավարտական փուլում լավագույն թիմ է ճանաչվել Ռուսաստանի Դաշնությունը:

Այս մասին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

«Դիպուկահար» կրակային պատրաստության փուլը նախատեսում էր հետևյալ պայմանների պահպանում. փամփուշտների քանակը պետք է լիներ 15 հատ (3 փորձնական և 12 ստուգարքային): Վարժությունը կատարվել է հրաձգության երեք դիրքից, և յուրաքանչյուրից կատարվել է 5-ական կրակոց:

Կանանց և տղամարդկանց «Դիպուկահար» փուլի կրակային պատրաստության արդյունքների ամփոփումից հետո Ռուսաստանի թիմը հաղթանակ է տարել, երկրորդ տեղում Բելառուսի թիմն է, երրորդ տեղում Հայաստանի:

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունենալու «Խաղաղության մարտիկ» մրցույթի բոլոր փուլերի արդյունքում հաղթողների պարգևատրման և խրախուսման արարողությունը, ինչպես նաև հայկական էստրադայի աստղերի և ՀՀ ՊՆ երգի ու պարի համույթի մասնակցությամբ գալա համերգը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում