Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7.54 հա տարածքում բռնկված հրդեհները
Սեպտեմբերի 15-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, 1500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 200 քմ,
Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2 հա, Այնթափ գյուղում՝ 200 քմ,
Արմավիրի մարզի Թաիրով գյուղում՝ 1000 քմ, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 4000 քմ,
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 7000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 500 քմ,
Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում՝ 3․5 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7.54 հա:
Կարծիքներ