Սերժ Սարգսյանի գրպանի իրավապաշտպանը խիստ պատահականորեն դարձել ա Սրբազանի անձնականը․ Պետրոս Ղազարյան

Սերժ Սարգսյանի գրպանի իրավապաշտպանը խիստ պատահականորեն դարձել ա Սրբազանի անձնականը․ Պետրոս Ղազարյան

Լրագրող Պետրոս Ղազարյանը գրում է․

«Սերժ Սարգսյանի գրպանի իրավապաշտպանը խիստ պատահականորեն դարձել ա Սրբազանի անձնականը։ Իմիջայլոց մյուս գրպանի իրավապաշտպանը` ընդդիմադիր շարժումների վարչապետի թեկնածուի մշտական զապաս Արման Թաթոյանը նույնպես։
Ինչի են նախկինները սրանց պահում։Շատ պարզ ,եթե ԱԳՆ դիմաց դու մարդկանց տանում ես բախման,նրանք շշեր են շպրտում ոստիկանության վրա,չգիտեմ ինչ են պայթեցնում նրանց ոտքերի տակ ,հայհոյում են , հայտնվում են այս երկուսը և հայտարարում ,որ դրանք իշխանության պրովոկատորներն են եղել։
Եվ հիմա ,սրանք պատահականորեն դարձել են Սրբազանի գրպանի իրավապաշտպանները։Եվ այդպես է  լրատվամիջոցների ,քաղաքական գործիչների,վերլուծաբանների ու մնացածի պարագայում։
Նախկինների հետ համագործակցության մեջ ես ոչ մի հանցագործություն չեմ տեսնում ,ամեն մարդու ընտրությունն է։Բայց խաբել ,մարդկանց էշի տեղ դնել ու ասել, որ այդպես չի։
Չգիտեմ դրան ոնց են ասում Շամշադինում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում