Ճապոնիան համաձայնել է համագործակցել Զամբիայի հետ նիկելի և կոբալտի արդյունահանման ոլորտում

Ճապոնիան համաձայնել է համագործակցել Զամբիայի հետ նիկելի և կոբալտի արդյունահանման ոլորտում

Ճապոնիան և Զամբիան պայմանավորվել են համագործակցել հանքանյութերի, այդ թվում՝ պղնձի, ինչպես նաև նիկելի և կոբալտի արդյունահանման հարցում, որոնք անհրաժեշտ են մարտկոցների արտադրության համար։ Համապատասխան հուշագրեր են ստորագրվել Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Յասուտոշի Նիշիմուրայի՝ աֆրիկյան այս երկիր կատարած այցի ընթացքում։

Նախարարի հետ հանդիպմանը, մասնավորապես, Զամբիայի նախագահ Հակաինդե Հիչիլեման քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության թեման։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ կստեղծվի այնպիսի ձևաչափ, որը թույլ կտա ճապոնական ընկերություններից ներդրումներ ներգրավել երկիր և վերամշակել արդյունահանվող ռեսուրսները՝ հավելյալ արժեք ստեղծելու նպատակով։

Ճապոնիան շահագրգռված է զարգացնել համագործակցությունը Աֆրիկայի երկրների հետ, որոնք ունեն ռեսուրսների բազա, քանի որ էլեկտրական մեքենաների արտադրության մեջ Չինաստանի հետ սերտ մրցակցությունը սահմանափակում է Տոկիոյի մուտքն այս ոլորտում հիմնական բնական ռեսուրսներին:

Զամբիայից առաջ Նիշիմուրան այցելել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն (ԿԱՀ), որն ունի կոբալտի ամենամեծ պաշարներն աշխարհում։ Այնտեղ ճապոնացի նախարարը պայմանավորվել է խորացնել համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում