Երևանում ինչ անվադողերով են երթևեկում տրոլեյբուսները. քաղաքապետարանը պարզաբանել է
Համացանցում տարածված տեղեկատվությունը քաղաքային տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը և ի հայտ է եկել տրոլեյբուսի վարորդի սխալ մեկնաբանության պատճառով:
Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
«Բանն այն է, որ քաղաքային տրանսպորտի դեպքում միջազգային չափանիշներով օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար:
Տվյալ տրոլեյբուսը դեռևս չի սպառել անվադողերի շահագործման՝ նորմատիվով սահմանված թույլատրելի ռեսուրսը»,- ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ