ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքում չի հանդիպել կամ խոսել վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքում չի հանդիպել կամ խոսել վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է՝ դեսպան Լին Թրեյսիի՝ ապրիլին Սյունիք կատարած այցը այլ պաշտոնյաների այցերի հետ կապ չուներ, և Սյունիքում գտնվելու ընթացքում դեսպան Թրեյսին չի հանդիպել կամ խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ ԱՄՆ դեսպանությունը պարզաբանում է տարածել՝ դեսպան Լին Թրեյսիի՝ Սյունիք կատարած այցի վերաբերյալ սխալ տեղեկությունների առնչությամբ։
«Ինչպես ավելի վաղ մենք հայտնել էինք, դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման»,-նշել են դեսպանությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում