Հնդկաստանում ապրիլի սկզբից ի վեր առաջին անգամ COVID-19-ի 100 հազարից պակաս դեպք են հայտնաբերել մեկ օրում

Հնդկաստանում ապրիլի սկզբից ի վեր առաջին անգամ COVID-19-ի 100 հազարից պակաս դեպք են հայտնաբերել մեկ օրում

Անցած օրը Հնդկաստանում կորոնավիրուսով ախտահարվաների ընդհանուր թիվն ավելացել Է 86 498-ով եւ կազմել 28 996 473: Ինչպես հունիսի 8-ին հայտնել Է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, վարակի հետ կապված մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 2 123-ով եւ հասել 351 309-ի: Երկրում վարակվածների օրական թիվը դարձել Է ամենացածրն ապրիլի 2-ից ի վեր, երբ առղողջապահության նախարարությունը հայտել Էր ախտահարման 81 466 նոր դեպքերի մասին:

Բացի դրանից, 100 հազարից պակաս վարակվածներ են արձանագրվել ապրիլի 5-ց հետո առաջին անգամ, երբ նոր դեպքերի թիվը կամել Էր 103 558: Առողջապահության նախարարությունը նշում Է, որ երկրում վարակից բուժվածների քանակը 24 ժամում ավելացել Է 182 282-ով եւ հասել 27 341 462-ի: Մեկ օրում ապաքինվածների թիվը 24 ժամում վարակվածների թիվը գերազանցում Է արդեն 26 օր անընդմեջ, նշում Է գերատեսչությունը: Առողջապահության նախարարության կարծիքով՝ վերջին վիճակագրական տվյալները վկայում են, որ Հնդկաստանն աստիճանաբար հաղթահարում Է կորոնավիուսային վարակով հիվանդացության երկրորդ թռիչքը:

Երկրում բուժման մեջ Է գտնվում կորոնավիրուսով 1 303 702 հիվանդ, ինչը 97 907-ով պակաս Է, քան մեկ օր առաջ: Հնդկաստանն զբաղեցնում Է աշխարհում երկրորդ տեղը (ԱՄՆ-ից հետո) կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թվով եւ երրորդ տեղը մահաբեր վախճանների քանակով (ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո): Առողջապահության նախարարության տվյալներով, անցած օրը կորոնավիրուսի դեմ պատվաստվել Է 3 364 476 մարդ, պատվաստում արածների ընդհանուր թիվը երկրում հասել Է 236 198 726-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում