Ղազախստանում ձերբակալել են առողջապահության նախարարի տեղակալին
Պետական միջոցների շորթման կասկածանքով Ղազախստանում ձերբակալել են երկրի առողջապահության նախարարի տեղակալին։ Օլժաս Աբիշևի նկատմամբ այս գործողությունները հետևել են ֆինանսների նախարարության՝ ֆինանսական մոնիթորինիգ կոմիտեի քննությանը, հայտնում է «Իզվեստիան»։
Փոխնախարարի գործից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Միայն հայտնի է, որ հիմա հետաքննություն է իրականացվում։
Աբիշևի այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին։ Նա համակարգում էր նախարարության՝ թվայնացման և ինֆորմացիոն անվտանգության հարցերը։
Կարծիքներ