ԱՄՆ-ը հրավիրել է G7-ի առաջնորդներին՝ Իրանի հարձակման պատասխան մշակելու համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 14-ին, հրավիրում է G7-ի ղեկավարներին՝ «համակարգելու միասնական դիվանագիտական պատասխանը Իրանի լկտի հարձակմանը»:
ԱՄՆ-ի հետ մեկտեղ G7-ի կազմում են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան և Ճապոնիան։
Բայդենը հավելել է, որ իր թիմը սերտ կապի մեջ կմնա Իսրայելի առաջնորդների հետ։
Նրա խոսքով, թեև ամերիկյան թիրախների վրա հարձակումներ չեն եղել, Միացյալ Նահանգները «զգոն է մնում բոլոր սպառնալիքների դեմ»։
«Մենք չենք վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- խոստացել է ԱՄՆ նախագահը։
Կարծիքներ