Մակրոնը պլանավորում է Պուտինի հետ կրկին հեռախոսազրույց ունենալ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհամբեր սպասում է մարտի 29-ին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույցին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժենդրը։
«Նախագահ Մակրոնը նախատեսում է երեքշաբթի կրկին խոսել Վլադիմիր Պուտինի հետ», - ասել է նա BFM հեռուստաալիքի եթերում։ Լեժանդրը նշել է, որ Ֆրանսիայի ղեկավարը արդեն մի շարք երկարատև զրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։ «Ֆրանսիան մտադիր է այս ալիքը բաց պահել երկխոսության համար»,- ասել է նա։
Կարծիքներ