Թրամփի ընկերության դեմ քրեական հետաքննություն է սկսվել
Ամերիկյան Նյու Յորք նահանգի իշխանությունները քրեական հետաքննություն են սկսել երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերության դեմ, հաղորդում է BBC-ն։
Թրամփի ընկերության ֆինանսական գործարքների հետ կապված հետաքննություն էր սկսվել 2019 թ.-ին, սակայն այն վարչական բնույթ էր կրում։ Ընկերությանը մեղադրում են այն բանում, որ վարկ վերցնելու նպատակով այն արհեստականորեն բարձրացնում էր իր ակտիվների արժեքը, իսկ հարկերը նվազեցնելու համար իջեցնում էր դրանք։
Թե ինչն է հետաքննությունը վարչականից քրեականի փոխելու պատճառ դարձել, դատախազները չեն հայտնում։
Թրամփները հերքում են այս մեղադրանքները և նշում, որ ընկերության դեմ հետաքննությունը քաղաքական վենդետա է։
Կարծիքներ