Նեպալում ՌԴ-ի դեսպանությունը կազմակերպել է Ռուսաստանի քաղաքացիների դուրսբերումը Կատմանդուից

Նեպալում ՌԴ-ի դեսպանությունը կազմակերպել է Ռուսաստանի քաղաքացիների դուրսբերումը Կատմանդուից

Նեպալում ՌԴ-ի դեսպանությունը երկրում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության եւ «ԱԷրոֆլոտ»-ի հետ համատեղ չվերթ Է կազմակերպել Է Ռուսաստանի եւ այլ երկրների քաղաքացիներին Նեպալից դուրս բերելու համար: Այդ մասին Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հաղորդել Է Facebook-ի իր Էջում:

«Ռուսաստանի դիվանագետների ջանքերի շնորհիվ մայիսի 18-ին «Թրիբհուվան» միջազգային օդանավակայանից թռել Է «ԱԷրոֆլոտ»-ի՝ երկրից դուրս բերող ինքնաթիռը՝ Կատմանդու-Մոսկվա երթուղով, որի մեջ եղել Է 253 ուղեւոր, որոնցից 219-ը՝ Ռուսաստանի քաղաքացիներ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Բացի Ռուսաստանի քաղաքացիներից, տարհանվողների թվում եղել են Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի եւ այլ պետությունների քաղաքացիներ, որոնց մեջ Էր ուկրաինացի հայտնի լեռնագնաց Սերգեյ Բերշովը: Ավելի վաղ մայիսի 6-ին Նեպալը փակել Է միջազգային ավիահաղորդակցությունը երկրում կորոնավիրուսով հիվանդացության աճի կապակցությամբ: Սահմանափակումները գործելու են մինչեւ մայիսի 31-ը:

Անցյալ տարի դեսպանությունն արդեն տարհանման փորձ ունեցել Է, այն աջակցություն Է ցուցաբերել Ռուսաստանի քաղաքացիներին հյուրանոցներում բնակեցնելուն եւ կազմակերպել նրանց անվճար սնունդը՝ պայմանավորվելով ռեստորանների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում