Լոռիում հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողը (տեսանյութ)
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ, տեղեկություններ էին ձեռք բերել, որ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող 31-ամյա տղամարդը թաքնվում է Լոռու մարզի Թումանյան համայնքում։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Դեկտեմբերի 9-ին գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններն իրացրել են՝ համագործակցելով Լոռու մարզային վարչության, Թումանյանի ու Տաշիրի բաժինների ծառայողների հետ։ Արդյունքում 31-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։
Նա հոկտեմբերի 31-ից Ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, ավազակության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով: Խափանման միջոց ընտրվել է կալանքը։
31-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։
Կարծիքներ