Որոնվում են Ձմեռ պապի իրերը. նրան թալանել են Երևանում

Որոնվում են Ձմեռ պապի իրերը. նրան թալանել են Երևանում

Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Ալբերտ Վ.-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ ինքը, որպես Ձմեռ պապ, այցելել է Հաղթանակ թաղամասի տներից մեկը, որտեղ Ձմեռ պապի դերն է խաղացել, իսկ հետո այնտեղ թողել է իր ձայնարկիչն ու բարձրախոսը՝ հետ տանելու նպատակով:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

ժամեր անց նա գնացել է նշված տուն, որպեսզի իրերը վերցնի, սակայն, ըստ աղբյուրի, Անուշի տղա Արմանը նրան հայտնել է, որ իրերն իրենց մոտ չեն:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Անուշի տղա Արմանը 19 տարեկան է և բնակվում է Հաղթանակ թաղամասում։

Դեպքի փաստով Ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ձմեռ պապի «ապրանքները» հայտնաբերելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում