Խթանվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Խթանվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Էներգետիկան յուրաքանչյուր պետության անվտանգության համակարգի կարեւոր տարրերից է: Այդ տեսանկյունից առավել ապահովված են այն պետությունները, որոնք ունեն սեփական էներգետիկ ռեսուրսներ: Հայաստանում եւ Արցախում դրանք հիմնականում փոքր հիդրոէլեկտրակայաններն են: Վերջին պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունը կորցրեց 30 փոքր ՀԷԿ եւ այն էլեկտրաէներգիա արտահանող երկիրց վերածվեց ներմուծող երկրի: Նախկին թերի օրենսդրությունը, ինչպես նաեւ վերահսկման մեխանիզմների անկատարությունը ոլորտի լիազոր մարմնին ստիպել էին էականորեն սահմանափակել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման տարածքները: Մասնավորապես՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով սահմանված է, որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում արգելվում է այնպիսի տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը: Իսկ Ջրային օրենսգրքով արգելվում էր ջրօգտագործման թույլտվություն տալ այդ հատվածներում կառուցվող փոքր ՀԷԿ-երին: Ոլորտի լիազոր պետական մարմինը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է արգելել փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցել միայն բնության հատուկ պահպանվող տարածքներում, իսկ դրանց հարակից պահպանման գոտիներում թույլատրել նման գործունեությունը»:

                            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում