Հնդկաստանի արևմտյան հատվածում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի

Հնդկաստանի արևմտյան հատվածում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի

 Հինգշաբթի գիշերը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 22-ի, մոտ 100 մարդ անհետ կորել է։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է տեղի ոստիկանությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր 13 զոհի մասին։ Փրկարարները դեպքի վայրում աշխատել են ողջ օրվա ընթացքում, մթության սկսվելուն պես որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն շաբաթ առավոտյան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում