ԵՄ-ն չի ճանաչի գեներալ Տչիանիի իշխանությունը Նիգերում. Բորել

ԵՄ-ն չի ճանաչի գեներալ Տչիանիի իշխանությունը Նիգերում. Բորել

Եվրամիությունը երբեք չի ճանաչի գեներալ Տչիանիի իշխանությունը Նիգերում, և կոչ է անում անհապաղ ազատ արձակել նախագահ Մոհամեդ Բազումին:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կայքում:

«Եվրամիությունը չի ճանաչում և չի ճանաչի այն իշխանությունը, որն առաջացել է Նիգերում տեղի ունեցած հեղաշրջման հետևանքով։ Նախագահ Բազումն ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով: Նա եղել և մնում է Նիգերի միակ լեգիտիմ նախագահը: Նա պետք է ազատ արձակվի անվերապահորեն և առանց հապաղելու», - ասված է տեքստում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում