«Հաղթանակը» վայելելու համար. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները եւ դրանց անցած ճանապարհը շատ կայուն հիմքերի վրա են․ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւորագույն անդամներից է, որ ապահովում է կառույցի մի շարք կարեւոր գործառույթներ Մերձավոր Արեւելքում, հետեւաբար տեղին չէ խոսել այդ հարաբերությունների շատ արագ փլուզման ու չեղարկման մասին եւ հաշվի չառնել բազմաթիվ առանձին նրբություններ։ Առաջիկա հանդիպման ժամանակ Էրդողանի հիմնական ասելիքը կամ նպատակն է լինելու իր երկրի ընկալման մակարդակի բարձրացումը։ Թուրքիան այլեւս հավակնում է լինել տարածաշրջանային գերտերություն եւ նրա համար ՆԱՏՕ-ի շարքային անդամի կամ ԱՄՆ-ի կրտսեր դաշնակցի կարգավիճակը վաղուց արդեն ընդունելի չէ»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտտի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։
Հունիսի 15-ին Թուրքիայի նախագահն այցելու է Բաքու, իսկ հաջորդ օրը սպասվում է, որ Ադրբեջանի նախագահի հետ կայցելի Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչ խնդիր է լուծելու Էրդողանի այցն Ադրբեջան եւ մասնավորապես՝ Շուշի, թուրքագետը մատնանշեց երկու կարեւոր նպատակ․ առաջինը՝ զգացմունքային ֆոնն է, որպեսզի Շուշին ընկալվի որպես համաթյուրքական ձեռքբերում։ Էրդողանի ներկայությունը նաեւ ցույց է տալու, որ թուրքական ծավալապաշտական նպատակներն ու նկրտումները կարելի է իրականություն դաձնել միայն Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ եւ առաջնորդությամբ։ Թուրքիան որոշակի գին է պահանջելու Ադրբեջանից եւ նրա ղեկավարից իր ընտանիքի հետ մեզանից բռնազավթած տարածքներում սելֆի անելու եւ այդ ուրախությունը վայելելու դիմաց։ Հիմա մոտեցել է այն ժամանակը, երբ Ալիեւը պետք է իրական գին վճարի իր «հաղթանակի» պտուղները վայելելու համար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ