Ղարաբաղի լուծարումը ստորագրած «ծաղրածուն» հիմա էլ մեղադրում է հայ ժողովրդին. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Շահրամանյանի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ արտահայտած կարծիքին և մեղադրանքներին:
«Ղարաբաղի լուծարումը ստորագրած «ծաղրածուն» հիմա էլ մեղադրում է հայ ժողովրդին։
Մեղադրում է, որ ժողովուրդը ընտրել է Իրական Հայաստանը, ընտրել է լեգիտիմությունը, ընտրել է խաղաղությունը։
Էս մակաբույծները դեռ չեն հասկացել, որ ժողովուրդն իրենց ամբիցիաների համար այլևս երեխա չունի մատաղ անելու»,- գրել է Չախոյանը։
Կարծիքներ