26%-ով ավելացել են դատարան ուղարկված՝ Տավուշում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերով քրգործերը

26%-ով ավելացել են դատարան ուղարկված՝ Տավուշում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերով քրգործերը

ՀՀ դատախազության եւ նրա տարածքային ստորաբաժանումների, քրեական հետապնդման մյուս մարմինների, իրավասու գերատեսչությունների միջեւ ակտիվ համագործակցությամբ շարունակվում է քրեաիրավական հետեւողական պայքարը ապօրինի անտառահատումների եւ դրա հետ կապված կոռուպցիոն դրսեւորումների դեմ: Այս մասին հայտնում են Դատախազության լրատվության ծառայությունից։

2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործունեության արդյունքում մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 273 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 64-ով կամ շուրջ 31%-ով: Դրանցից 64-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (51 դեպք) ավելի է շուրջ 25%-ով:

Նման ցուցանիշները պայմանավորված են լատենտային բնույթ կրող նման դեպքերի բացահայտման, անտառային տնտեսության պահպանման ուղղությամբ իրականացված հետեւողական աշխատանքով, ապօրինի անտառահատումների դեպքերը պատշաճ կերպով արձանագրելու, հաշվառելու ցուցանիշների բարելավմամբ:

Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված եւ քննվող քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 132․909․458 ՀՀ դրամ։ Դատախազության կողմից մի շարք քաղաքացիների 24 առաջարկություններ են ուղարկվել ընդհանուր 17.155.594 ՀՀ դրամի չափով վնասի վերականգնման նպատակով: Միջոցներ են ձեռնարկվում համապատասխան սուբյեկտների կողմից վնասի ամբողջական ծավալը վերականգնելու ուղղությամբ:

Բնապահպանական հանցավոր իրավախախտումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաեւ ՀՀ դատախազության կողմից որդեգրված՝ յուրաքանչյուր հանցավոր իրավախախտման դեպքին անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց հնարավոր կոռուպցիոն ներգրավվածությունը պարտադիր քննության առարկա դարձնելու քրեական քաղաքականությունը: Դրա ազդեցությամբ բարձրանում է վերջինների զգոնությունը իրենց սպասարկման եւ պատասխանատվության գոտում գտնվող անտառային տնտեսությունների պահպանման, ծառահատումների դեպքերի արձանագրման, խախտումների մասին օպերատիվ կերպով իրավապահ մարմիններին տեղեկացնելու հարցում:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո հարուցվել է 4 քրեական գործ: Դրանցով իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 7.743.000 ՀՀ դրամ: Նշված քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում։

2020թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 26%-ով ավելացել են մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված՝ ապօրինի ծառահատումների վերաբերյալ քննված քրեական գործերը: Մասնավորապես եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել այդպիսի 17 քրեական գործ՝ 17 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում՝ 21 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ:

Դատարանում քննված եւ ավարտված 10 քրեական գործերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 3.891.620 ՀՀ դրամ, որի մի մասը վերականգնվել է, իսկ չվերականգնված գումարը բռնագանձելու նպատակով Տավուշի մարզի դատախազության դատախազների կողմից պետական իրավասու մարմնին առաջարկվել է ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:

Նշված քրեական գործերով դատախազության կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց եւ մի շարք պետական մարմինների ուղարկվել է 6 հաղորդում, ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ 1 միջնորդություն: Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով՝ նշված բնույթի հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով համապատասխան մարմիններին հղվել է 3 միջնորդագիրր:

Այս թեմայովԿուռթանի բնակիչը ծառեր է հատելԼոռիում ոստիկանը ծառահատում իրականացրած բնակիչներից ստացել է կաշառքԱպօրինի ծառահատումները՝ «Դիլիջան» ազգային պարկումԳեղարքունիքի մարզի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ծառահատման դեպք՝ Վանաձորում․ քաղաքացին տուգանվել է 585.000 ՀՀ դրամի չափով

Հետևե՛ք -ին Youtube-ում`

ԼՐԱՀՈՍ

ՍՊԸ-ի փոխտնօրենի խուզարկությամբ թմրամիջոցներ են հայտնաբերվել․ ոստիկանություն2 րոպե առաջԲեռնատարների վարորդները Արցախ մուտք գործելիս պետք է ներկայացնեն 10 օրից ոչ ավելի վաղեմության թեստի պատասխանը9 րոպե առաջ26%-ով ավելացել են դատարան ուղարկված՝ Տավուշում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերով քրգործերը18 րոպե առաջՆավաստիները փրկել են փչովի միաեղջյուրի վրա բաց ծովում լողացող երեխային (տեսանյութ)29 րոպե առաջԱղբյուրակի ջրամբարն ընկած երեխան մահացել է41 րոպե առաջՎերաքննիչը Ռոբերտ Նազարյանի գործով ՀԾԿՀ նախկին անդամին կալանքից ազատ արձակելու որոշում կայացրեցմոտ մեկ ժամ առաջԻնդոնեզիայի Նուսա Պենիդա կղզին (լուսանկարներ)մոտ մեկ ժամ առաջ«Այս նյութերը օրգանիզմից հեռացնելը երկար ու ցավոտ գործընթաց է»․ գերմանացի մասնագետները՝ Նավալնիի թունավորման մասինմոտ մեկ ժամ առաջԲեյոնսեն նկարահանել է նոր տեսահոլովակ (լուսանկարներ)մոտ մեկ ժամ առաջՅուլյա Տիմոշենկոյին մեխանիկական օդափոխության սարք է միացվելմոտ մեկ ժամ առաջՎենսանտ Կասելի կինը՝ Թինա Կունակին, ամուսնության երկրորդ տարեդարձի կապակցությամբ հրապարակել է հարսանեկան լուսանկարներմոտ 2 ժամ առաջԱվարտվել է 73-ամյա տղամարդու մահվան ելքով ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ՔԿմոտ 2 ժամ առաջՎարագ Սիսեռյանը այսպես է արձագանքում իր նախկին դասախոսի ելույթինմոտ 2 ժամ առաջՀակոբ Արշակյանը ստացել է սահմանային մարտերին մասնակցության համար պարգևատրումների որոշումըմոտ 2 ժամ առաջՄԻՊ աշխատակիցներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանությունմոտ 2 ժամ առաջՊանդեմիան Հայաստանում կառավարվել է ամենախայտառակ ձևով. Էդմոն Մարուքյանմոտ 2 ժամ առաջՎետերանները ծննդյան օրվա առթիվ պարգևավճարներ կստանան. Արցախի նախագահի որոշումըմոտ 2 ժամ առաջՆոր մրցաշրջանում Կոմանը հույսեր չի կապում Սուարեսի հետմոտ 2 ժամ առաջ26 -ամյա աղջկա սպանությունը բացահայտվել է (տեսանյութ)մոտ 3 ժամ առաջՖելիքս Ցոլակյանը հանդիպել է Իրանի նորանշանակ դեսպանի հետմոտ 3 ժամ առաջՀՀ հումանիտար առաքելությունը Հալեպի ԲԿ-ներին է փոխանցել շուրջ 2 տոննա բժշկական պարագաներմոտ 3 ժամ առաջԱզատամարտիկը սայլակով Չարենցավանից գնացել է ԿԲ՝ ի նշան բողոքիմոտ 3 ժամ առաջԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցումմոտ 3 ժամ առաջԱշունը Վերմոնտում (լուսանկարներ)մոտ 3 ժամ առաջԵրևան-Երասխ ճանապարհի հեծանվորդը մահացու վրաերթի է ենթարկվել. վարորդը փախուստի է դիմելմոտ 3 ժամ առաջԱնդրանիկ Քոչարյանի հարցազրույցում առկա են վտանգավոր ձևակերպումներ․ Տիգրան Աբրահամյանմոտ 3 ժամ առաջՄնացականյանը իր զորակցությունն է հայտնել Վրաստանի ԱԳ նախարարինմոտ 3 ժամ առաջԹող հեռախոսային ձայնագրությունները հանեն և ապացուցեն․ «Մասիվցի Անդիկի» սպանության գործում մութ կողմեր կանմոտ 4 ժամ առաջ«Բարսելոնան» հայտնել է Մեսսիի հնարավոր տրանսֆերի գումարի չափը․ Mundo Deportivoմոտ 4 ժամ առաջԳեւորգ Մուրադյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն ընտրվեց ԿԳՄՍ օժանդակությամբ. Դավիթ Ափոյանմոտ 4 ժամ առաջԱնիմաստ եմ համարում կրկեսի ու ֆարսի պայմաններում շարունակել իմ գործունեությունը․ ԵՊՀ-ն տոտալ վերահսկելու քաղաքական որոշում կա. Մենուա Սողոմոնյանմոտ 4 ժամ առաջԱկանազերծում՝ Բալահովիտի ռազմական պահեստներում. հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերքմոտ 4 ժամ առաջ«Սա քրեական գործ է. ԵՊՀ ՀԽ նախկին նախագահը պետք է պատասխան տա»․ խոսնակմոտ 4 ժամ առաջՄաշտոցի բաժանմունքում փորձում ենք պարզաբանումներ ստանալ․ Արթուր Դանիելյանմոտ 4 ժամ առաջՄանկական երկաթուղու տարածքում կառուցապատում նախատեսված չէ՛․ Հակոբ Կարապետյանմոտ 4 ժամ առաջԳեւորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահմոտ 5 ժամ առաջՓաշինյանը Թորոսյանին արձակուրդ ուղարկեցմոտ 5 ժամ առաջՓաշինյանի կողմից Մարությանի հրաժարականը չընդունելու որոշումը միանգամայն ճիշտ էր. Խաժակյանմոտ 5 ժամ առաջՄալանգ Սարը հնգամյա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետմոտ 5 ժամ առաջՄի տեսակ «ո՞ւմ շունն է» արտահայտությունը էս իշխանության վրա չի գալիս. Դանիել Իոաննիսյանմոտ 5 ժամ առաջԱրայիկ Հարությունյանն ներկայացրել է Հայաստանի ազգային գրադարանի նոր տնօրենինմոտ 5 ժամ առաջՖրանսիայում նուդիստները ստիպված կլինեն պաշտպանիչ դիմակներ կրելմոտ 5 ժամ առաջ«Տիրություն արեք ձեր հիվանդին». Արսեն Թորոսյանը վիրավորել է Փաշինյանին ու հեռացել․ Politik.amմոտ 5 ժամ առաջՀայաստանում կամ կոռուպցիան պիտի լինի անհնար, կամ այնքան նվազ, որ հանրային օրակարգում նման հարց չլինի․ Փաշինյանմոտ 5 ժամ առաջՎբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականումմոտ 6 ժամ առաջՄիքայել Մալխասյանն ընտրվեց ԵՊՀ ՀԽ քարտուղարմոտ 6 ժամ առաջ«Բարսելոնան» մտադիր է վերանայել ակումբի չորս ֆուտբոլիստների պայմանագրերը․ Mundo Deportivoմոտ 6 ժամ առաջՄաքսային մոտ 50 ծառայող վերապատրաստվել է. ՊԵԿմոտ 6 ժամ առաջՀայաստանի ողջ տարածքով աշխարհազոր կստեղծվիմոտ 6 ժամ առաջՄինսկի Կառավարության տան մոտ ձերբակալություններ են եղել․ Ռիա Նովոստիմոտ 6 ժամ առաջ

Ամբողջ լրահոսը »

Հետևեք մեզ նաև Տելեգրամում