ԼՂ-ից բռնի տեղահանված չափահաս անձանց 75 տոկոսն ունի բանկային քարտ, չունեցողներին անվճար կտրվի. Հովհաննես Խաչատրյան

ԼՂ-ից բռնի տեղահանված չափահաս անձանց 75 տոկոսն ունի բանկային քարտ, չունեցողներին անվճար կտրվի. Հովհաննես Խաչատրյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված չափահաս անձանց 75 տոկոսն ունի քարտեր, որոնք կնույնականացվեն կենտրոնացված տարբերակով:

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

Աշխատանքը կազմակերպվելու է այնպես, որպեսզի վերջին 15 ամիսների ընթացքում ակտիվ քարտային գործունեություն իրականացրած քարտային հաշիվներին փոխանցվի (անկախ քարտերի ֆիզիկական առկայությանը), որը կլինի տվյալ անձի համար ամենահարմար եղանակը: Նույնիսկ այն դեպքում, եթե քարտը գործող է, բայց կորսված է, անձը կարող է մոտենալ բանկ և կանխիկով վերցնել հասանելիք գումարը կամ դիմում գրել և վերաթողարկել քարտը:

Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր քարտեր չունեն, ապա նրանք կարող են քարտեր ձեռք բերել անվճար հիմունքներով՝ Հայաստանի բանկերից:

Փաստաթղթեր չունենալու կամ կորսված լինելու պարագայում, անձնագրի տվյալների հիման վրա կենտրոնացված բազայից բանկերի կողմից վեր կհանվեն հանրային ծառայության համարանիշերը և այդ միջոցով քարտեր կթողարկվեն:

Քարտերը թողարկվելուց հետո, անձը պարտադիր չէ, որ այդ քարտը ներկայացնի Կառավարությանը, կրկին կենտրոնացված կարգով Կառավարությանը կներկայացվի նոր բացված քարտերի տվյալները և փոխանցումները կիրականացվեն: Քարտերի տրամադրումը սովորաբար տևում է 2-3 աշխատանքային օր:

Անձը կարող է դիմել Հայաստանի բոլոր բանկերին, բացի «Մելլաթ» բանկից և «Ֆասթ» բանկից, քանի որ այս պահին այդ բանկերը քարտային ծառայություններ չեն մատուցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում