Արցախի փրկարարները Ջրականից 7 աճյուն են հայտնաբերել, 2-ը փոխանցել է Ադրբեջանը

Արցախի փրկարարները Ջրականից 7 աճյուն են հայտնաբերել, 2-ը փոխանցել է Ադրբեջանը

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ապրիլի 8-ին Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն: Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները:  

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Ապրիլի 9-ին որոնողական աշխատանքներ են իրականացվում Կովսականի ուղղությամբ: 

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021թ. ապրիլի 8-ը Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում