Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Օգոստոսի 5-ից 7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 9 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Տավուշի մարզի Բերդ, Արարատի մարզի Մասիս քաղաքներում և Լոռու մարզի Ջրաշեն, Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղերում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
Կարծիքներ