Արայիկ Հարությունյանը հումանիտար ու անվտանգային հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել
ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների, ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։
Քննարկվել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ շարունակվող ագրեսիվ քաղաքականության հետևանքով խորացող հումանիտար և անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։
Ընդգծվել է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և ԼՂ-ի ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։
Կարծիքներ