Կիևը հայտարարել է, որ պատրաստ են զիջումների գնալ Մոսկվայի հետ հարաբերություններում
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է զիջումների գնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին նա ասել է Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք կառուցողականորեն ենք մոտենում հարցին և պատրաստ ենք գնալ զիջումների, բայց միայն Ռուսաստանի կողմից փոխզիջումների պայմանով»,- ընդգծել է նա։
Կուլեբայի խոսքերով՝ Ռուսաստանի պահանջները պետք է լինեն ռացիոնալ և օրինական։
«Մենք ապավինում ենք մեր արևմտյան գործընկերների օգնությանը ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակի սրման դեպքում՝ «աննախադեպ պատժամիջոցների» փաթեթի տեսքով, որը կհանգեցնի «աղետի ռուսական տնտեսության համար»,- ասել է գերատեսչության ղեկավարը։
Կարծիքներ