Ալմաթիում կրակոցները շարունակվում են

Ալմաթիում կրակոցները շարունակվում են

Ղազախստանի խոշոր Ալմաթի քաղաքի կենտրոնում կրակոցները շարունակվում են։ 

«Sputnik Ղազախստան»-ի տվյալներով՝ այժմ իրավապահները մաքրում են Ալմաթին ցուցարարներից։

«Քաղաքում հակաահաբեկչական օպերացիան շարունակվում է։ Քաղաքի բնակիչներն օգնում են ոստիկանությանը բացահայտել մարդկանց կասկածելի խմբերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալությունը նշում է, որ օպերացիան բարդանում է քաղաքի վրա իջած մառախուղի պատճառով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում