Ալմաթի և Թարազ քաղաքներում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում
Ալմաթիում հունվարի 8-ի առավոտյան հրաձգությունը շարունակվում է, իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա։ Այս մասին հայտնում է Sputnik Казахстан-ը։
Քաղաքի բնակիչներն օգնում են ոստիկանությանն իր հայտ բերելու մարդկանց կասկածելի խմբերը։ Գրոհայինները թաքնվում են այգիներում և փոքր հրապարակներում։ Իրավապահների աշխատանքը բարդացնում է խիտ մառախուղը։
Հատուկ օպերացիա է անցկացվում նաև ղազախական Թարազ քաղաքում։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ ոչնչացվել է 6 ահաբեկիչ, տուժել՝ 7 ոստիկան։
Կարծիքներ