Նեպալում սողանքի հետևանքով առնվազն 65 մարդ համարվում է անհետ կորած
Նեպալում առնվազն 65 մարդ անհետ կորել է այն բանից հետո, երբ սողանքը երկու մարդատար ավտոբուս է քշել գետը։ Այս մասին հայտնում է Kathmandu Post թերթը՝ հղում անելով ոստիկանությանը ։
Ոստիկանության տվյալներով՝ Կատմանդու մեկնող ավտոբուսում եղել է 24 մարդ, իսկ մյուս Կատմանդու-Գաուր ավտոբուսում՝ 41 մարդ։ Աղետի պահին 3 ուղեւոր կարողացել է դուրս գալ մեքենայից։
Վթարը տեղի է ունեցել ուրբաթ վաղ առավոտյան։ Արտակարգ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, սակայն նրանց աշխատանքը խոչընդոտում է հորդառատ անձրեւը։
Բացի այդ, սողանքների պատճառով արգելափակված է դեպի ողբերգության վայր տանող երթուղու մի մասը։
Կարծիքներ