Խարկովի մարզում սուգ է հայտարարվել Ան-26-ի կործանման պատճառով

Խարկովի մարզում սուգ է հայտարարվել Ան-26-ի կործանման պատճառով

Սեպտեմբերի 26-ը Ուկրաինայի Խարկովի մարզում սգո օր է հայտարարվել։ Նման որոշում է կայացրել շրջանի ղեկավարությունը։

Աղետի վայրում շարունակում են աշխատել քննիչները։ Հայտնաբերվել է զոհվածների 25 դի։ Եվս երկու մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Խարկովի բարձրագույն ավիացիոն ուսումնարանին պատկանող ինքնաթիռը, որում եղել է 27 մարդ, կործանվել է Չուգուև քաղաքի մերձակայքում վայրէջք կատարելիս: Անձնակազմի 7 անդամներից բացի ինքնաթիռում եղել են ուսումնարանի երկրորդ և չորրորդ կուրսի ուսանողներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում