Գիտական կենտրոնները կվերազինվեն ժամանակակից սարքերով. հայտնի են մրցույթի արդյունքները
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են գիտական կենտրոնների ժամանակակից սարքավորումներով վերազինման, գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթի արդյունքները:
Մրցույթի արդյունքում ձեռք կբերվեն 29 սարք/սարքավորումներ՝ ընդհանուր մոտ 3.5 միլիարդ դրամ արժողությամբ:
Այս մրցույթի շրջանակում ներկայացվող հայտի ընդհանուր գումարը պետք է կազմեր առնվազն 20 միլիոն դրամ, իսկ հայտում ներառված յուրաքանչյուր սարքի/սարքավորման արժեքը պետք է կազմի առնվազն 5 միլիոն դրամ։
Գնման գործընթացը կազմակերպում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ձեռքբերված սարքավորումները կտրամադրվեն շահառու կազմակերպություններին: Համաֆինանսավորում չի նախատեսվում։
Կարծիքներ