Չինաստանում բժշկական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է մահացել

Չինաստանում բժշկական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով հինգ մարդ է մահացել

 Առնվազն հինգ մարդ է մահացել Հունան նահանգի Հենգյան քաղաքի բժշկական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CCTV հեռուստաալիքին։

Հրդեհը սկսվել է տեղական ժամանակով ժամը 00:27-ին։ Մոտ մեկ ժամ անց հրդեհն ամբողջությամբ մարվել է։

Նախնական տվյալներով՝ դեպքի պահին բժշկական կենտրոնում եղել է 19 մարդ։ Նրանցից հինգը տարհանվել են անվտանգ վայր, մնացած 14-ը տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են։Հիվանդանոցում հինգ մարդ մահացել է։

Հրդեհի պատճառների մասին դեռ տեղեկություններ չկան։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում