Ծանր վիրավորանք և բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ. հետախուզվողները հայտնաբերվել են
Քրեական ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկություն են իրացրել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ապրիլի 15-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղում հայտնաբերվել են ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից փետրվարի 5-ից հետախուզվող, Արթիկ քաղաքի բնակիչներ, 28 և 23 տարեկան տղամարդիկ: Նրանք հետախուզվում էին քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով` անձին ծանր վիրավորանք հասցնելը և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը. խափանման միջոցը` կալանք:
Հետախուզվողները բերման են ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, այնուհետև ներկայացվել ոստիկանության Կումայրիի բաժին
Կարծիքներ