ԵՄ կառույցները վավերացրել են Moderna ընկերության պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ կիրառելու որոշումը
Եվրամիության կառույցները վավերացրել են ամերիկյան Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ կիրառելու որոշումը: Նիդերլանդները կլինի առաջին երկիրը, որը կստանա այդ պատվաստանյութը: Թույլտվությունը ստացվել է Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից։ Պատվաստանյութի կիրառումը վավերացրել է նաև Եվրոպական հանձնաժողովը: Այդ գործակալությունը երկու շաբաթ առաջ արդեն թույլատրել էր ամերիկյան Pfizer և գերմանական BioTech ընկերությունների համատեղ ստեղծված պատվաստանյութի կիրառումը:
Կարծիքներ