Երևանի բակերից մեկում Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ է հայտնաբերվել
Մայիսի 13-ին՝ ժամը 16։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում գտնվող զբոսայգում վիրավոր բազե է նկատվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը գիշատիչ լորաճուռակ է (թևը վնասված), գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Փրկարարները թռչունին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։
Կարծիքներ