Հաջողություն ենք մաղթում Բրյունետին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Հաջողություն ենք մաղթում Բրյունետին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաջողություն է մաղթել «Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակ Բրյունետին:

Դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջում ասված է.

«Հաջողություն ենք մաղթում Բրյունետին, որն այսօր Եվրատեսիլ 2023-ի եզրափակիչում ներկայացնում է Հայաստանը»:

Գրառմանը կից վերահրապարակվել է Բրյունետի լուսանկարներից մեկը:

Այսօր՝ մայիսի 13-ին, երեկոյան ժամը 23:00-ին տեղի կունենա «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Բրյունետը ելույթ կունենա 17-րդ համարի ներքո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում