Անտարկտիդայի օզոնային անցքը փակվել է օդերևութաբանական պայմանների և մթնոլորտում օզոնը քայքայող նյութերի առկայության հետևանքով
Անտարկտիդայի վրա գտնվող օզոնային անցքը փակվել է օդերևութաբանական պայմանների և մթնոլորտում օզոնը քայքայող նյութերի առկայության հետևանքով: Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտ»-ը՝ հղում անելով օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությանը:
Նշվում է՝ օզոնային անցքը, որը հասել էր ռեկորդային չափսերի, 2020 թվականի դեկտեմբերին փակվել է բնական գործընթացների արդյունքում:
Հիշեցնենք՝ օզոնային անցքը սկսել էր բավականին արագ տեմպերով աճել օգոստոսի կեսին և ռեկորդային չափերի էր հասել սեպտեմբերի 20-ին՝ այսպիսով զբաղեցնելով Անտարկտիդայի մեծ մասը:
Օզոնային անցքը 2020-ին հակադրվում էր 2019-ին ի հայտ եկած նմանատիպ կառուցվածքին: Այդ ժամանակ օզոնային անցքը արտասովոր փոքր էր և ոչ երկարակյաց:
Կարծիքներ