Վահան Քերոբյանը հանդիպել է «Կայրաթ» ակումբի սեփականատիրոջ հետ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյբուքի իր էջում գրում է․
«Ալաշկերտ-Կայրաթ խաղից առաջ ճաշի էի հրավիրել Կայրաթ ֆուտբոլային ակումբի սեփականատեր և տարածաշրջանի խոշոր ներդրող Կայրաթ Բարանբաևին, ով Հայաստանում բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել։
Ի դեպ, Ալաշկերտը հաղթեց համառ պայքարում և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցավ չորրորդ փուլ։ Շնորհավորում եմ ողջ թիմին այսպիսի նշանակալից հաջողության համար»։
Կարծիքներ