Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում լայնածավալ խափանումներ են
Facebook, Instagram և Messenger սոցիալական հարթակների աշխատանքում այսօր արձանագրվել էին լայնածավալ խափանումներ։
Օգտատերերը տարբեր երկրներից հայտնել էին, որ չեն կարողանում մուտք գործել իրենց հաշիվներ, ուղարկել հաղորդագրություններ կամ դիտել բովանդակություն։ Խնդիրները նկատվել էին մի շարք տարածաշրջաններում։
Խափանման պահին Meta ընկերությունը պաշտոնական մեկնաբանություն չէր հրապարակել։
Հավելենք, որ ժամը 18:20-ի սահմաններում հարթակների աշխատանքը վերականգնվել է, և ծառայությունները կրկին հասանելի են դարձել օգտատերերի համար։


Կարծիքներ