Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել դատավորի հարցերին՝ ի նշան բողոքի

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել դատավորի հարցերին՝ ի նշան բողոքի

Բաքվի զինվորական դատարանում փետրվարի 17-ին շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպան Աբրահամ Բերմանը դատարանին խնդրել են պայմաններ ստեղծել հանդիպման համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հայտարարել ընդմիջում, որից վերադառնալուց հետո Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը դատավորների կազմի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։

Մեղադրող դատախազները արձագանքելով, խնդրել են մերժել միջնորդությունը։

Շարունակելով, դատավորը Ռուբեն Վարդանյանին հարցրել է՝ արդյո՞ք իրեն մեղավոր համարում է։ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել հարցերին՝ ի նշան իրեն առաջադրված շինծու մեղադրանքների դեմ բողոքի։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում